Բարի գալուստ "Ռիտա Քեյթերինգ" ՍՊԸ
Կազմակերպության սեփականատեր ու տնօրեն Ռիտա Հարությունյանը ողջունում է Ձեզ` աոաջարկելով ֆուրշետների կազմակերպում ոչ միայն բարձր որակով, այլև մատչելի գներով: Մենք գործում ենք հայկական շուկայում 1996 թվականից: Մեր գործունեության արդյունք են միշտ եղել մեր պատվիրատուների բարձր գնահատականն ու երախտագիտության խոսքերը: Շնորհակալ ենք մեր կայքը այցելելու համար և հույս ենք հայտնում, որ մեր ծառայությունների տեսականին կհետաքրքրի Ձեզ: Դիմեք մեզ, և լինի դա պաշտոնական ընդունելություն թե հարսանյաց հանդես, Ձեր միջոցառումը անմոռանալի պահերի կվերածվի:
Ծանոթացեք մեր պատմության հետ, պատվիրատուների ցանկին և նրանց գնահատականների հետ ՄԵՐ ՄԱՍԻՆ և ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ էջերում: Այցելեք ՊԱՏԿԵՐԱԴԱՐԱՆ էջը. այնտեղ ներկայացված են մեր ուտեստները, սպասքը, մատուցողները, ինչպես նաև հարսանյաց ֆուրշետների ժամանակ նկարված պատկերները: Դուք հնարավորություն ունեք հենց տեղում պատվեր զետեղել` տեղափոխվեք ՄԵՆՅՈՒ/ՊԱՏՎԵՐ էջ և սեղմեք Ձեր ընտրված ուտեստի կողքին գտնվող կոճակը: Կազմավորելով այդպես ամբողջ մենյուն սեղմեք ՊԱՏՎԻՐԵԼ կոճակը, որն գտնվում է ցուցակի վերևում/ներքևում: Խորհուրդ ենք տալիս այցելել նաև ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժինը` այնտեղ մենք տեղեկացնում ենք մեր անցուդարձի մասին: Եվ, վերջապես, կիսվեք Ձեր տպավորություններով ԿՈՆՏԱԿՏՆԵՐ էջում: Հաճելի Ձեզ ժամանց մեր վեբ կայքւմ:
Ես շուտով հրաժեշտ եմ տալիս Հայաստանին և մեկնում իմ նոր նշանակման վայրը`Քոթ դ`Իվուառ:Այդ առումով իմ ափսոսանքներից մեկն այն է, որ իմ կարողություններից վեր է ինձ հետ այնտեղ տեղափոխել "Ռիտա Քեյթերինգ" կազմակերպությունը:ՋոԱննա Վան Գերպեն (UNICEF գրասենյակի ղեկավար Հայաստանում)
Մեր նորությունները
Տեղեկացեք մեր հատուկ առաջարկների մասին:
Մենք կիրառում ենք զեղչերի ճկուն համակարգ
23 օգոստոսի, 2010
ՀՀ Սահմանադրական Դատարանը հյուրընկալել է ՀՀ Անկախության Հռչակագրի հռչակման 20րդ տարեդարձին նվիրված ընդունելությունը . ԱՎԵԼԻՆ...








ladicosa